Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Ապավինում են ՄԱԿ-ին

Ապավինում են ՄԱԿ-ին
23.09.2013 | 14:26

Հայաստանյան արդարադատությունից հույսն իսպառ կտրած մի շարք հասարակական կազմակերպություններ ու իրավապաշտպաններ օրեր առաջ հերթական դիմումն են հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյին և ՄԱԿ-ի զեկուցողներին: Այս անգամ՝ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի հարցով:

Դիմումով նրանք ՄԱԿ-ի հանձնակատարից խնդրել են ձեռնարկել միջոցներ՝ ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործի արդարացի քննություն անցկացնելու և քաղաքական բանտարկյալ Տիգրան Առաքելյանին կալանքից ազատելու համար: Սրանից զատ՝ իրավապաշտպաններն ակնկալում են քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի և մյուս ակտիվիստների նկատմամբ դադարեցնել քաղաքական հետապնդումը:
Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ առայժմ չեն ստացել իրենց դիմումի արձագանքը: Հիշեցնենք, որ վերջերս քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ կիրառված բռնությունների մասին ահազանգով նույն կազմակերպությունները դիմել էին ՄԱԿ-ի հանձնակատարին ու զեկուցողներին: Նրանք նշել էին, որ ակնկալում են ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի ու զեկուցողների այցը Հայաստան:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ